ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է Պետդումայի ընտրությունների արդյունքները
Պետդումայի ընտրություններից հետո 100 տոկոս քվեաթերթիկների մշակման արդյունքներով՝ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 49,82 տոկոսը:
Ինչպես հայտնում է «ТАСС» գործակալությունը՝ ներկայացնելով ՌԴ ԿԸՀ հրապարակած տվյալները, նախնական հաշվարկներով իշխող կուսակցությունը 112 պատգամավորական մանդատ կստանա՝ ըստ ցուցակի: Բացի այդ, նրանք հաղթում են 198 միամանդատ շրջանում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, «Միասնական Ռուսաստանը» ստանում է սահմանադրական մեծամասնությունը ստորին պալատում (ավելի քան 300 մանդատ):
ԿԸՀ տվյալներով՝ հաջորդիվ խորհրդարան են անցնում ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ ձայների 18.93 տոկոսով, Լիբերալ-դեմոկրատական կուսկացությունը՝ 7.55 տոկոսով, «Արդար Ռուսաստան. հայրենասերները՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7.46 տոկոսով և «Նոր մարդիկ»՝ 5.32 տոկոսով: Բոլոր 5 ուժերը հաղթահարել են Պետդումա անցնելու համար սահմանված հինգտոկոսանոց շեմը: