Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Экономика

2022–ին կապիտալ ծախսերի ծավալը կլինի աննախադեպ. վարչապետ Փաշինյանը մասնակցել է Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը, որը կազմակերպել է Հայ գործարարների ասոցիացիան (ՀԳԱ)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչները, որոնց թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև ՀՀ-ում և ՌԴ-ում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են վարչապետ Փաշինյանը, ՌԴ փոխվարչապետ պարոն Օվերչուկը և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ով ներկայացրել է առաջիկա տարիներին «Տաշիր» խմբի կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնք հասնելու են հարյուրավոր միլիոն դոլարների:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայկական բիզնես ֆորումի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, որը կրելու է ավանդական բնույթ: Վարչապետի խոսքով՝ այս ֆորումը կարևոր ուղերձ է, որովհետև բոլորս՝ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդն անցել է դաժան  փորձությունների միջով:

«Այսօրվա ֆորումը վառ արտահայտությունն է այն բանի, որ Ռուսաստանի հայությունը, հայկական բիզնեսն ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության կողքին: Եվ այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական կարևոր այն հանգրվանում, որում մենք գտնվում ենք:



Մենք իսկապես շատ դաժան փորձության միջով ենք անցել և անցնում: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կարևոր էր գտնել մի քանի հարցերի պատասխաններ և դրանք գտնելու համար է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք պիտի ցույց տային կամ դառնային Երրորդ Հանրապետության 30-ամյա պատմության տարբեր իրադարձությունների պատճառահետևանքային կապերը և ի վերջո պիտի պատասխան տային մեկ այլ շատ կարևոր հարցի. իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը և դեպի ո՞ւր շարժվել:

Կարծում եմ՝ սա ամենակարևոր հարցն է և ընտրությունների արդյունքներով, ըստ էության, արձանագրվեց ՀՀ քաղաքացիների որոշումը՝ շարժվել Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Հատկապես այսպիսի մանդատ է ստացել մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից: Իսկ ընդհանրապես հնարավո՞ր է արդյոք այս տեսական թեզի գործնական իրագործումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պիտի հասկանալ նաև բոլոր հոռետեսներին: Վարչապետի խոսքով, ըստ ամենայնի, կան ուժեր, որոնք ուզում են ի ցույց դնել, որ մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ:

«Սակայն կառավարությունը հստակ գիտակցելով, թե ինչքան բարդ մարտահրավերի առաջ է կանգնած՝ հետևողական է լինելու և Հայաստանի Հանրապետությունն առաջնորդելու է այս ճանապարհով: Բազմիցս եմ ասել, որ այս ճանապարհին մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, սառնասրտություն, շրջահայացություն: Եվ այս առումով պիտի ընդգծեմ, թե որոնք են այն գործիքները, որոնց միջոցով, մեր կարծիքով, պիտի հաստատվի կամ բացվի խաղաղ զարգացման այդ դարաշրջանը: Չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների: Կարծում եմ՝ այս խնդրի լուծումը կարևոր է նաև այսօրվա մեր քննարկման համատեքստում, որովհետև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն ի վերջո պիտի հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը, ինչը նշանակում է էականորեն փոխել ներդրումային միջավայրը ՀՀ-ում և տնտեսության կառուցվածքը փոխել այնպես, որ պետությունը դառնա ավելի դիմակայուն ու մրցունակ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

 



Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ տարածաշրջանային զարգացումների քաղաքական օրակարգերի մասին բազմիցս են խոսել: «Այդ օրակարգի առաջ մղման, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնման գործում չափազանց բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որ ստանում ենք մեր ռազմավարական դաշնակից երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից: Պիտի ընդգծեմ՝ հասկանում ենք, արձանագրում ենք, որ ՌԴ-ի շահագրգիռ և կառուցողական մոտեցումը, ինչպիսին ունի այսօր մեր դաշնակից երկիրը, չափազանց կարևոր է այս խնդիրների լուծման համար: Մենք միասին հետևողականորեն առաջ ենք մղելու այդ օրակարգը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ապագան կառուցելու առումով անդրադարձել է այն նախագծերին, որոնք այսօր արդեն կառավարությունը մեկնարկել է: «Մեր խնդիրների լուծման համար չափազանց կարևոր ենք համարում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնց առանցքային նպատակներից մեկը պիտի դառնա կրթության հասանելիությունը և որակը: Այս առումով, ՀՀ կառավարությունը ստանձնել է առաջիկա 5 տարիներին 300 դպրոց կառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրը: Շուրջ 500 մանկապարտեզ կամ նախակրթարան պիտի կառուցվի ու նորոգվի, որի նպատակն է՝ կրթությունն առավել հասանելի դարձնել ՀՀ բոլոր երեխաներին և նրանց հետագայում մասնագիտական ու բարձրագույն կրթության այնպիսի հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան աշխատանք գտնել շուկայի բարձր վճարվող սեգմենտներում: 

Մեզ համար չափազանց կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը: Այս առումով, նախատեսել ենք առաջիկա 5 տարիներին սկսել կամ ավարտել 15 ջրամբարների կառուցման ծրագիր: Մենք տարեկան նվազագույնը պիտի նորոգենք կամ հիմնանորոգենք 500 կիլոմետր ավտոճանապարհ, ընդ որում, այս հաշվարկն անում ենք առանց Հյուսիս-հարավ ծրագրի և սուբվենցիոն ծրագրերի իրականացման: Արդեն պատրաստվում ենք գործարկել Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Ագարակ հատվածի կառուցումը և այս ամենը պետական, հանրային մի քանի միլիարդի հասնող ներդրումային ծրագիր է, որի իրականացման համար ունենք մեր գործարարների, այդ թվում՝ Հայ գործարարների ասոցիացիայի աջակցության կարիքը: Որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ-ում չկան այնպիսի շինարարական հզորություններ, որոնք կկարողանան իրականացնել կառավարության կողմից առաջ քաշվող այս հավակնոտ ծրագիրը»,- նշել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ պետական ծրագրերի մեկնարկն արձագանք կգտնի նաև Հայ գործարարների ասոցիացիայի անդամների շրջանում, որոնք ոգևորվելով պետական ներդրումների այսպիսի մասշտաբներից ու ծավալներից՝ զուգահեռաբար մասնավոր ներդրումներով կաջակցեն կառավարությանը, որպեսզի արդյունքում կարողանանք ստանալ սիներգիայի էֆեկտ: 



«Մենք քննարկում ենք 2022 թվականի պետական բյուջեն: Մեր Հանրապետության պատմության համար կապիտալ ծախսերի մասնաբաժինը, չափը, ծավալը կլինի աննախադեպ: Բայց ավանդաբար ունենք մի խնդիր, ընդ որում այն գոյություն ունի մեր 30-ամյա պատմության ամբողջ շրջանում. մենք ավանդաբար ունենք կապիտալ ծախսերի թերակատարման խնդիր, որը կապված է, այդ թվում՝ իմ ասած խնդրի հետ, որովհետև ՀՀ-ում գործող շինարարական ընկերություններն իրենց հզորություններով պատշաճ ժամանակով, որակով ու ծավալներով չեն կարողանում լիարժեք իրականացնել այն ծրագրերը, որոնք առաջարկվում են պետության կողմից: Եվ ողջունելով հայկական բիզնես ֆորումը՝ ուզում եմ հատկապես ողջունել այն տրամադրությունը, որով այն սկսել է, իսկ տրամադրությունն ավելի քան գործնական է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարության նպատակն է «հետպատերազմական վերականգնման ժամանակաշրջանի գործընթաց» ձևակերպումը վերափոխել Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկի: «Այս ծրագիրն իրագործելու համար ունենք բոլոր ներկաների աջակցության կարիքը, ունենք Սփյուռքի մեր գործարարների աջակցության կարիքը, մեր միջազգային գործընկերների, դաշնակիցների աջակցության կարիքը: Եվ կարծում եմ՝ այսօրվա այս պատկառելի միջոցառումը կարևոր մեկնարկ է այս տրամադրությունը վերածելու գործնական իրողության»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը: 

Ֆորումի հիմնական նպատակներն են՝ Հայաստանի ներդրումային և տնտեսական ներուժի վերագործարկումը ներդրումային հոսքերի միջոցով, տարբեր երկրների և առաջին հերթին՝ Ռուսաստանի գործարարների հետ ավելի սերտ տնտեսական փոխգործակցության ստեղծումը, երիտասարդների շրջանում ձեռներեցության խթանումը և աջակցությունը երիտասարդ ձեռներեցներին, ինչպես նաև նոր մակարդակում երկխոսության ձևավորումն ու հայկական գործարար համայնքի միավորումը ողջ աշխարհում: Ֆորումի մասնակիցների թիվն, ընդհանուր առմամբ. Հասնում է 500-ի: