Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
Политика

ՍԱՊԾ–ի նորամուծությունն ավելի շատ իր դեմ է, քան՝ ի նպաստ իրեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի կեսերից մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների դիմումի հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում և ձևավորված մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ, վաճառակետերի վրա փակցնելու համար եռամսյա ժամկետով տրամադրվում են կանաչ պիտակներ: Դա նշանակում է, որ այդ վաճառակետերի մսի իրացման բաժիններն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը: Բացի այդ, կանաչ տարբերանշանը վկայում է նաև այն մասին, որ այդ տնտեսվարողն ունի պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ, տվյալ խանութում վաճառվող միսը ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ, ենթարկվում է պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության: Այսինքն, արդեն անզեն աչքով կարելի է տեսնել ու հաշվել, թե որ տնտեսվարողներն են ամենօրյա ռեժիմով խախտում ՀՀ օրենքները:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով ՍԱՊԾ–ի կողմից մսի իրացման կետերին կանաչ տարբերանշաններ տրամադրելու քայլը չի կարող խրախուսման մեխանիզմ լինել և սա հերթական անբովանդակ աշխատանքն է, որով զբաղվում է պետական կառույցը, քանի որ խրախուսման մեխանիզմներ ներդնելու փոխարեն կառույցը պետք է օրենքով սահմանված իր պարտականություններն իրականացնի:

«Ավելին, ծառայությունը անբարեխիղճ տնտեսվարողների գործունեությունը պետք է կասեցնի, որի իրավունքն ունի: Եվ այս պայմաններում ընկերությունների միջև արհեստականորեն տարանջատում մտցնելը կարող է նաև կոռուպցիոն դրսևորումների պատճառ դառնալ: Բայց, ամենակարևորն այն է, որ մենք այդպես էլ չենք կարողանում ստանալ մեկ կարևորագույն հարցի պատասխան՝ իսկ եթե նման տարբերանշան չկա, ապա արդյո՞ք դա նշանակում է, որ տնտեսվարողի կողմից մատուցվող ծառայությունը չի համապատասխանում օրենսդրական չափորոշիչներին»,– ասում է Բ. Պիպոյանը:

Հարցից ծագող հաջորդ հարցը, որը կրկին մնում է օդում այն է, որ եթե նման տնտեսվարողներ կան դաշտում, ապա ինչու ՍԱՊԾ–ն չի կասեցնում դրանց գործունեությունը: Ստացվում է, որ նույն այդ կանաչ պիտակը չի օգնում, որ մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող սննդամթերքի օրինական վաճառքը կասեցվի և պատկան կառույցներն այդ մասին իմանալով սիրահոժար լռում են:

«Ողջ աշխարհում նմանատիպ գործառույթներ իրականացնում են հասարակական կազմակերպությունները: Եվ շատ ապրանքների պիտակների վրա կարող եք տեսնել, թե որ կազմակերպությունը կամ ասոցիացիան է տվյալ ապրանքի որակի երաշխավորը: Բայց դրանցից ոչ մեկը պետական կառույցներ չեն, քանի որ պետական կառույցը հենց նրա համար է, որպեսզի վերահսկեն ապրանքի որակը»,– ասում է ՀԿ նախագահը:

Նա նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ տնտեսվարողներ կազմակերպությանը դիմել են, որ նման վճարովի ծառայություն մատուցի, սակայն Բ. Պիպոյանը հրաժարվել է, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ նման պիտակ տրամադրելուց հետո տնտեսվարողը չի խախտի օրենքը:

Նա նաև տեղեկացրեց, որ ՍԱՊԾ–ի կողմից տրամադրված կանաչ տարբերանշաններով խանութներից որոշների մոտ մթերքների պահպանման պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին: Ստացվում է, որ նման տարբերանշան ունենալն ամենևին էլ երաշխիք չէ: Ավելին հարկավոր է նաև պարզել, թե պիտակ տրամադրելու գործընթացում կա՞ն արդյոք կոռուպցիոն ռիսկեր, թե՝ ոչ:

«Հարց է ծագում, այդ տարբերանշանը փողո՞վ է տրվել, թե՝ ոչ, ծանոթի՞ն է տրվել, թե՝ անծանոթին: Այսինքն, սրանով բիզնեսի համար անհավասար դաշտ են ստեղծել, որի իրավունքը պետությունը չունի»,– հարցնում է ՀԿ նախագահը:

Նա նաև հավելեց, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ վտանգավոր սննդամթերքը նույն ՍԱՊԾ–ն անվտանգ է ճանաչել: Եվ դա Բ.Պիպոյանի համար հիմք է, որ անվտանգության նորմերին համապատասխանելու մասին ՍԱՊԾ–ի հայտարարություններին չհավատա: Ինչ վերաբերում է նման պիտակներ փակցնելուն, ապա այդ քայլով ՍԱՊԾ–ն փաստում է, որ իրեն չի հաջողվում բոլոր տեղերում անվտանգություն ապահովել:

Իսկ եթե պարզվի, որ միայն ՍԱՊԾ–ի ենթակայության տակ գործող անասնաբուժասանիտարական ՊՈԱԿ–ն է նման պիտակներ տրամադրելու թույլտվություն տալիս, ապա չի բացառվում, որ սա ընդամենը տնտեսվարողներին իրենց լաբորատորիա ուղղորդելու հետևանք լինի:

«Չի բացառվում, որ ՍԱՊԾ–ն տնտեսվարողների առջև պայման դրած լինի, որ եթե իրենց լաբորատորիայի հետ պայմանագիր չկապեն, ապա «կանչ» չեն ունենա: Դա նույնպես կոռուպցիա է, քանի որ կոռուպցիան միայն կաշառքը չէ, այլ՝ հովանավորությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը` բոլորն էլ նման դրսևորումներ են: Եվ ՍԱՊԾ–ին պետք է հիշեցնել, որ այդ ոլորտում նոր հեծանիվ հորինել պետք չէ, այլ ընդամենը հարկավոր է օգտվել զարգացած երկրների փորձից ու նորմալ աշխատել»,– ասաց Բ. Պիպոյանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում