Զոհված զինծառայողների հարազատները շարունակում են բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց. ուղիղ
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողների, հարազատների բողոքի ակցիան։ Նրանք հավաքվել են Հանրապետության հրապարակում կրկին նույն պահանջով ՝ չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված գունագեղ միջոցառումը:
Հիշեցնենք, որ հերոս, նահատակ տղաների ծնողները, կանայք, ընտանիքի անդամները սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը վեց օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում են սրբապղծություն, նողկալի արարք։
Նրանք պահանջում են հրաժարվել այդ մտադրությունից, և Անկախության օրը նշել այլ՝ իրավիճակից բխող տարատեսակ միջոցառումներով։