«Գազպրոմը» 2021 թվականին ռեկորդային ծավալով գազ է մատակարարել Թուրքիային
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 19-ը 20,3 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել Թուրքիային, որը ռեկորդային ցուցանիշ է տվյալ ժամանակահատվածի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:
«2021 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 19-ը «Գազպրոմը» 20,3 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել Թուրքիա: Դա պատմական ռեկորդային ծավալ է տվյալ ժամանակահատվածի համար և153 տոկոսով (12.3 խորանարդ մետր) ավելին է, քան 2020 թվականին (8 մլրդ խորանարդ մետր)»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հայտնել են, որ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը քննարկել են երկկողմ համագործակցությունը գազային ոլորտում, մասնավորապես գազի մատակարարումների մասին: