Դավիթ Մելքոնյանի կնոջ՝ 5 միլիոնը գերազանցող փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն իրենից հարուստ կին ունի: Ամեն դեպքում այս մասին են վկայում Մելքոնյանի և իր կնոջ՝ Դիանա Ղազարյանի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրերը:
Մասնավորապես, Մելքոնյանը հայտարարագրել է 7 միլիոն դրամ և 5 հազար եվրո դրամական միջոցներ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 8 միլիոն 950 հազար դրամ և ստացվել 5 միլիոն 596 հազար, 2 միլիոն 200 հազար, 1 միլիոն 31 հազար և 121 հազար դրամ աշխատավարձերից:
Կինը հայտարարագրել է 5 միլիոն 500 հազար դրամ ու 25 հազար եվրո դրամական միջոցներ և 5 միլիոն 874 հազար դրամ փոխառություններ: Նրա տարեկան եկամուտները ստացվել են 3 միլիոն 685 հազար դրամ աշխատավարձից և 4 միլիոն 455 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում