Ադրբեջանցի զինվորականը ձեռքի ռացիայի անտենայով խփել է շուռնուխցի երիտասարդին. Գորիսի փոխքաղաքապետ
Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցի զինվորականը անտենայով խփել է հայ երիտասարդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը՝ խոսելով միջադեպերի մասին, որոնք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում տեղի ունեցող միջադեպերի մասին, որն անցել է Ադրբեջանին:
«Ադրբեջանցի զինվորականը հայհոյել է այդ ճանապարհով անցնող շուռնուխցի երիտասարդին, ոստքով խփել է նրա մեքենային, երիտասարդն էլ ասել է՝ ինչ ես անում, ասել է՝ ձայնդ կտրի ու ձեռքի ռացիայի անտենայով խփել է երիտասարդին, ասել է՝ ձայնդ կտրի»,- պատմեց փոխքաղաքապետը:
Գորիսի փոխքաղաքապետը նաև հայտնեց, որ օրերս Որոտանի հատվածում ճանապարհի եզրով մեքենան անցնելուց ադրբեջանցիները կոշով հարվածել են հայկական բեռնատարին:
«Նրանք դա դիտավորյալ են արել, բավական մեծ վնաս են հասցրել, կարելի է ասել, կաբինան լրիվ ավիրել են, մեքենան պատկանում է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերությանը: Մեր վարորդներին էլ նրանք վիրավորում ու սպառնում են»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ կարելի է անել նման միջադեպերից խուսափելու համար, Քոչարյանը ասաց, որ ճանապարհը տվել են ադրբեջանցիներին, և հիմա նրանք ոնց ուզում, այնպես էլ վարվում են: