Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքները հուշում են՝ տեղի է ունեցել առևանգում․ Տիգրան Աբրահամյանը՝ Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ 2 քաղաքացիների մասին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իօր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Որոտան-Գորիս ճանապարհից շեղվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք անցած 2 քաղաքացիներին։
«Դեռևս անհայտ հանգամանքներում, ՀՀ 2 քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
ՀՀ ԱԱԾ-ն փոխանցմամբ՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Գորիս-Կապան միջպետական ճանապարհով երթևեկած քաղաքացիները լավ գիտեն, որ ճանապարհը խառնելու պատճառով շեղվելու հավանականությունը գրեթե բացառելի է։
Կամ մայրուղուց դիտմամբ պետք է մտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատված կամ պետք է տեղի ունենա առևանգում։
Ցավալիորեն վերջին օրերին Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներն ավելի շատ հուշում է, որ տեղի է ունեցել առևանգում։
Եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիները մոլորվել են ու պատահմամբ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա սրա համար պատասխանատու է ԱԱԾ-ն, որը պատասխանատու է ճանապարհի և սահմանագծի այդ հատվածի անվտանգության ապահովման համար»։