Իսակովի պողոտայում պարեկային ծառայության ավտոմեքենան կորցրել է կառավարումն ու բախվել պատին
Երևանի Իսակովի պողոտայում ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողը՝ ծառայողական ավտոմեքենայով, չնկատելով փոսը, ընկել է դրա մեջ, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: