Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են երկու իրանական բեռնատարների վարորդների
Para TV-ի ունեցած տեղեկություններով, ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդի, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։
Ինչպես փոխանցում են Para TV-ի աղբյուրները՝ վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում կամ մեկնաբանություն ստանալու համար ՀՀ ԱԱԾ-ի հետ կապվել դեռևս չի հաջողվում, իսկ Հայաստանում Իրանի դեսպանատնից Aysor.am-ին խնդրել են գրավոր հարցում ուղարկել։