Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Общество

Գլխավոր դատախազությունը խաղում է Ջավադյանի կանոններով

Ամիսներ առաջ ՀՀ քաղաքացի Սամվել Սահակյանը սենսացիոն հայտարարություն արեց: Նա մի հարցով գրավոր դիմում էր մուտքագրել ՀՀ ԿԲ, իսկ ԿԲ ղեկավարությունը Սահակյանին լուսանկարել էր և լուսանկարները փոխանցել կրիմինալ ուղենիշ ունեցող 3 անձանց, որոնք և զանգահարել էին Սահակյանին և փորձել ահաբեկել։ Քաղաքացին դիմել էր դատախազություն, բայց քանի որ գործի մեջ ներգրավված էր ԿԲ-ի բարձրագույն ղեկավարությունը, եղածի մասին պատմել էր լրատվամիջոցներին։

Դրանից հետո ԿԲ –ն՝ հանձինս նախագահ Ա. Ջավադյանի, նախաձեռնել էր մասշտաբային հարձակում։ Նախ Քաղաքացուն բացեիբաց մեղադրեցին, թե մուտքագրված դիմումը կեղծ է և քրեական գործ հարուցեցին: Այնուհետև հարուցեցին 2 վարչական վարույթ և պահանջեցին, որ դատարանը կալանք դնի քաղաքացու գումարների վրա և ԱՐԳԵԼԻ, որ նա ընդհանրապես այս թեմայով ԶԼՄ-ների հետ շփվի։
Սամվել Սահակյանն այս ամիսների ընթացքում չդադարեց հնարավոր բոլոր ատյաններով պայքարել: Այս մութ գործընթացի մասին ԼՈւՐԵՐ.com-ն այսօր կփորձի մանրամասն տեղեկություն ստանալ Սամվել Սահակյանից:

-Պարոն Սահակյան, ի՞նչ փուլում է գործընթացը: Ինչպե՞ս են մեկնաբանում Կենտրոնական բանկից ձեր լուսանկարները երրորդ անձին տրամադրելու փաստը:

- Նախ նշեմ, որ ունենք կարևորագույն և մեծ հաղթանակ. ԿԲ-ի նախագահի և նրա մտերիմների կողմից կեղծ հայտարարված փաստաթուղթը ճանաչվել է իրական: Անկախ փորձագիտական կենտրոնը միանշանակ հաստատել է, որ ստորագրությունն իրական է: ՀՀ Կենտրոնական բանկը, ըստ իս, վերին ղեկավարության առջև իր երեսը փրկելու համար տարածեց հայտարարություն, ըստ որի՝ նրանք իմ դիմումի մեջ իբր կեղծ ստորագրություն են տեսել, և ամենածիծաղելին այն է, որ այդ «կեղծ» ստորագրությունը տեսնելուց հետո դիմել են ոչ թե իրավապահներին, որպեսզի ինձ պատժեն օրենքի ամբողջ խստությամբ, այլ ինչ-որ կասկածելի համբավ ունեցող մարդկանց: Որքանով ես տեղյակ եմ, գողական ենթամշակույթում դա խիստ ընդունված մեթոդ է, երբ բողոք ներկայացնողի վրա փորձում են ճնշումներ գործադրել, սակայն բանկային գործունեության համաշխարհային պրակտիկայում այս երևույթի կիրառումը, կարծում եմ, պարոն Ջավադյանի նորամուծությունն էր: Ինչևէ, նույնիսկ այս ծիծաղելի արդարացումները հերքվեցին: Անկախ փորձաքննությունը հաստատեց, որ ոչ մի կեղծ ստորագրություն չկա: Ըստ էության, հերքվեց ՀՀ Կենտրոնական բանկի այն մանկական արդարացումը, որով փորձում էին լղոզել իմ լուսանկարների տրամադրումը երրորդ անձի: Որպես օրինակ՝ ասեմ, որ Կենտրոնական բանկից նույնիսկ իրավապահներն են բավական մեծածավալ թղթաբանությամբ և դժվարություններով լուսանկար կամ տեսանյութ ստանում, իսկ, ինչպես տեսնում եք, «ճիշտ» կյանքով «աբրած» տղերքի համար Կենտրոնական բանկի ներքին տեսախցիկները միշտ ազատ են ու մատչելի: Սա, անշուշտ, խոսում է մեր որոշ պաշտոնյաների տհաս վերաբերմունքի մասին՝ առ պետությունը:

- Այսինքն, անկախ փորձաքննությունը հերքե՞ց Կենտրոնական Բանկի հայտարարությունը:

- Այո՛, հերքեց ԿԲ-ի տարածած տեղեկությունը, թե ես կեղծ թուղթ եմ մուտքագրել, և այժմ ՀՀ ԿԲ-ում պետք է նոր արդարացում մոգոնեն, թե ինչու են իմ ու կնոջս լուսանկարները տրամադրել երրորդ կողմին: Ո՞ր իրավունքով: Ես այս գործի մեջ տեսնում եմ կոռուպցիոն վտանգ և շորթման փորձ, որի իրականացնողների հետ ԿԲ ղեկավարությունն ուղղակիորեն սերտաճած է։

- Ինչպիսի՞ն էր իրավապահ մարմինների արձագանքն այս պատմությանը:

- Ցավոք, շատ իներտ, տեղ-տեղ՝ նաև հակասական: ՀՀ Գլխավոր դատախազություն՝ իմ դիմումներն, ըստ էության, մնացել են անհետևանք: Այս 6 ամիսների ընթացքում մեր իրավապահ համակարգը՝ հանձինս Գլխավոր դատախազության, որը վերահսկող մարմին է հանդիսանում, ո՛չ իրավական գնահատական տվեց եղածին, ո՛չ էլ պատասխանում է, թե որ փուլում կամ ինչու է գործընթացը կանգնած։

- Ձեր հետագա քայլերի մասին կտեղեկացնե՞ք

-Իմ հետագա քայլերը հետևյալն են. ես կսպառեմ արդարադատության հասնելու ներպետական բոլոր ատյանները և գործը անպայման կհանեմ ՄԻԵԴ: Սա մարդու իրավունքի կոպտագույն խախտում է, երբ պետական հիմնարկն իր տեսանկարահանող սարքերի պարունակությունը “Viber” բջջային հավելվածի միջոցով ուղարկում է կասկածելի մարդկանց ու դա անում՝ մինչ օրս անհայտ նպատակներից ելնելով: Նաև բողոք ենք ներկայացնելու Գլխավոր դատախազության դեմ՝ անգործության համար։ Առ այսօր՝ իմ հետևյալ հարցը դեռ չունի իր պատասխանը՝ «Հարգելի՛ Կենտրոնական բանկ, ինչու՞, ի՞նչ նպատակով եք ուղարկել իմ և կնոջս լուսանկարները երրորդ, մասնավոր անձի»։

Գլխավոր դատախազությունը պարտավոր է հնարավորինս շուտ պատասխանել այս գործի վերաբերյալ առկա հարցերին, չէ՞ որ պետք է պարզել՝ ով և ինչի դիմաց է տեղեկատվություն հանում ԿԲ-ից և տրամադրում երրորդ անձանց. միգուցե սա ԿԲ -ում ընդունված և բազմիցս իրականացված պրակտիկա՞ է։
Նելլի Ավետիսյան

Լուսանկարում ձեռագրաբանական փորձաքննության արդյունքն է: