ԱՄՆ-ում առաջին անգամ տրանսգենդերը դարձել է եպիսկոպոս
Միացյալ Նահանգներում Ավետարանական-լյութերական եկեղեցին առաջին անգամ տրանսգենդեր եպիսկոպոս է նշանակել: Նշանակման մասին հայտնի էր դարձել դեռ մայիսին, սակայն այժմ Մեգան Ռորերը պաշտոնապես ստանձնել է պաշտոնը, հայտնում է Sky News-ը:
Ռորերն ընտրվել է վեց տարի ժամկետով: Նրա ենթակայության տալ է անցել Կալիֆոռնիայի և Նևադայի շուրջ 200 վանական համայնք: Իր անձի նկատմամբ հոգևորականը խնդրում է օգտագործել «նրանք» դերանունը:
Եպիսկոպոս Ռորերը, որն ամուսնացած է և ունի երկու երեխա, դարձել է այն յոթ հովիվներից մեկը, որն ընդունվել է Ավետարանական-լյութերական եկեղեցու կողմից 2010 թվականին այն բանից հետո, երբ այն թույլատրել է նույնասեռ հարաբերությունների մեջ գտնվող հոգևորականների ձեռնադրումը: