ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը. ուղիղ
Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Քննարկվում է նիստի օրակարգում ներառված երկրորդ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովը քննարկում է նրա ընտրության հարցը։
Նշենք, որ այժմ նա զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի վարչության պետի պաշտոնը։