Նպաստների համար բավարար չափով գումարներ չի փոխանցվել նախարարության կողմից․հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,
ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:
Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:
Հայցում ենք ձեր ներողամտությունը: