Հայտնի է՝ երբ են սկսվելու գազի մատակարարումները «Հյուսիսային հոսք-2» գազատարով. ԶԼՄ-ներ
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է «Հյուսիսային հոսք-2» գազատարով կապույտ վառելիքի մատակարարումներն սկսել հոկտեմբերի 1-ից: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Bloomberg գործակալության աղբյուրներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գազատարի կառուցման համար պատասխանատու ընկերությունն ավարտին է հասցրել խողովակաշարի տեղադրման աշխատանքները: Օպերատոր ընկերությունը հույս էր հայտնել գազամուղը շահագործման հանձնել մինչև տարեվերջ: