ՌԴ ԱԻ նախարարը զոհվել է՝ քաղաքացու կյանքը փրկելիս
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը Նորիլսկում իրականացվող վարժանքների ժամանակ զոհվել է։ Ինչպես հաղորդում է «ТАСС»-ը, այդ մասին հայտնել են նախարարությունից։
«Մեծ ցավով հայտնում ենք, որ ծառայողական պարտքը կատարելիս, գտնվելով Նորիլսկում, արտակարգ իրավիճակներից պաշտպանության միջգերատեսչական զորավարժություններում, փրկելով մարդու կյանքը, ողբերգական մահով զոհվել է ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը»,- նշում են ՌԴ ԱԻՆ-ից։