Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը վաղն ազատ կարձակվի
Խարդախության համար վեց տարվա ազատազրկման դատապարտված, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը վաղը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արաքս Մելքոնյանը. «Օրենքով վաղը կեսօրից հետո, Վոլոդյա Ավետիսյանը պետք է ազատ արձակվի, եթե ազատ չարձակվեց, ապա դա քրեակատարողական հիմնարկի համար խնդիր կլինի»,- ասել է նա: Մելքոնյանի փոխանցմամբ՝ վաղը ժամը 11:00-ից Վոլոդյա Ավետիսյանի ընկերները կլինեն «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ:
Ըստ պաշտպանի՝ անկախ դատարանի որոշումից՝ Վոլոդյա Ավետիսյանը վաղը ազատ է արձակվելու՝ 2013 թ. կիրառված համաներման հետևանքով պատժաչափը կրճատվելու արդյունքում:
շարունակությունը՝ կայքում