«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը մեկնարկում է սարոյանական խաղարկություն՝ նվիրված մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 113 ամյակի
Սույն թվականի օգոստոսի 31-ին՝ Վերածնունդ մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը մեկնարկում է սարոյանական խաղարկություն՝ նվիրված մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 113 ամյակին, որտեղ խաղարկվելու է հիսուն 5000 դրամանոց թղթադրամ։
Չնայած նրան, որ թանգարանը գտնվում է Ֆրեզնոյում՝ մենք չէինք կարող այս օրը չհիշել Սարոյանի հայրենիքում։ Ինչու՞ հենց 5000 դրամանոց:
Ինչպես գիտեք այդ նոր թղթադրամների վրա պատկերված է Վիլյամ Սարոյանը, ուստի ցանկանալով ևս մեկ անգամ հիշատակել մեծանուն գրողին՝ Վերածնունդ մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ձեռնարկեց այս ճանաչողական նախաձեռնությունը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ընդամենը գրանցվել www.saroyan.rf.am կայքում և ցանկության դեպքում հետևել մեզ սոցիալական տարբեր հարթակներում՝ հաղթելու հավանականությունը մեծացնելու համար: