Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը շաբաթը մեկ մուտացիայի ենթարկվում
«Քովիդ-19»-ի առաջացման աղբյուր դարձած SARS-CoV-2 կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում մոտավորապես շաբաթը մեկ, այսինքն՝ երկու անգամ ավելի հաճախ, քան կարծում էին նախկինում: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ այս մասին վկայում են Բաթի և Էդինբուրգի համալսարանների գենետիկների հետազոտության արդյունքները:
Աշխատանքի հեղինակները պարզել են, որ մինչ այս կորոնավիրուսի հետազոտողները չէին նկատել մուտացիաներից շատերը և դրանք հաշվի չէին առել դրանք նոր հիմնամանրէների առաջացման արագությունը գնահատելիս: Նրանց կարծիքով՝ ամենից հաճախ տեսադաշտից դուրս են մնացել «բացասական սելեկցիայի» օրինակները, երբ տեղի ունեցած մուտացիան վնասակար է եղել հենց վիրուսի համար և նվազեցրել է դրա գոյատևման շանսերը: Մինչդեռ գիտնականների ուշադրությունը կենտրոնացել է դրական սելեկցիայի օրինակների վրա, երբ նոր հիմնամանրէն առավելություն է ստացել հնի նկատմամբ, ինչպես օրինակ՝ «դելտան»:
Ավելին․․․