Գորիս-Կապան մայրուղու այլընտրայքային համարվող Տաթևի ճանապարհը ամբողջական մեր խնդիրները չի լուծի, եթթե ներկայիս նախագծով իրականացվի․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը, եթե ներկայիս նախագծով իրականացնի, մեր խնդիրները չի լուծելուև կա այլ լուծում։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական մայրուղու այլընտրանքային համարվող Տաթևի ճանապարհն ամբողջական մեր խնդիրները չի լուծի, եթե այն ներկայիս նախագծով իրականացնի։
Բանն այն է, որ այդ այլընտրանքային ճանապարհը գալիս ու հատվում է մարզի Սյունիք գյուղի հետ, իսկ այնտեղից Կապան քաղաք մուտք գործելու համար պետք է անցել օդանավակայանի հարակից հատվածներով, որի մեծ մասը ադրբեջանական դիտարկման տակ է։
Բայց կա այլ լուծում. նույն Տաթևի ճանապարհին է գտնվում Առաջաձոր համայնքը, որտեղից «գրունտային» ճանապարհով կարելի է հասնել Կապան առավել անվտանգ ճանապարհով։
Այդ ճանապարհը բացի անվտանգ լինելուց նաև շուրջ 2 անգամ կարճացնում է Կապան հասնելու ընթացքը։