Պետությունը պետք է հնարավորին ինտենսիվ ջանքեր ներդնի մարմինների ԴՆԹ հետազոտությունների արդյունավետ և արագ իրականացման գործում․ ՄԻՊ
ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ․
«Ցավոք, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների թվում ունեցանք մեծաթիվ անհետ կորածներ, և նրանց որոնման աշխատանքները դեռ շարունակվում են:
Ադրբեջանական իշխանությունների կողմից մարդասիրական ու մարդու իրավունքների հարցերի բացահայ քաղաքականացումը, գերիների իրական թվի չհրապարակումը բերեց լրացուցիրչ զրկանքների, մարդկանց պատճառվող հոգեկան լրացուցիչ տանջանքների:
Ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով բռնի անհետացել, սպանվել ու խոշտանգվել են բազմաթիվ մարդիկ, որոնց վերաբերյալ կան փաստական անհերքելի ապացույցներ։
Դրա հետ միասին, մեր պետությունը պետք է հնարավորին ինտենսիվ ջանքեր ներդնի մարմինների ԴՆԹ հետազոտությունների արդյունավետ և արագ իրականացման գործում։ Թեև, գործընթացի երկարացման հարցում կան նաև օբյեկտիվ գործոններ, սակայն այդ գործընթացում ընտանիքների հետ հաղորդակցության ճիշտ կազմակերպումը կարող է մեղմել ընտանիքների հոգեբանական լրացուցիչ տանջանքները։