Քաբուլում պայթյունի պատճառ դարձած ավիահարվածն իրականացրել է ԱՄՆ-ն՝ մահապարտ ահաբեկչին վերացնելու նպատակով
Քաբուլում տեղի ունեցած պայթյունն ԱՄՆ զինուժի՝ կիրակի իրականացրած ավիահարվածի հետևանքով է տեղի ունեցել:
Ինչպես փոխանցում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցչությանը, ամերիկյան ավիահարվածի նպատակը մահապարտ ահաբեկչին վերացնելն է եղել, որը պատրաստվում էր հարձակում իրականացնել աֆղանական մայրաքաղաքի օդանավակայանում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, հրթիռային հարվածի թիրախ է եղել բնակելի տներից մեկը: Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր են գրանցվել, այդ թվում՝ մեկ երեխա:
Ավելին․․․