Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 3-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ը տեղեկանում է, որ մայրաքաղաք Երևանում օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեւանում գիշերը՝ +23 + 25, ցերեկը՝ +38 +40,
Շիրակում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +30 +35,
Կոտայքի լեռներում գիշերը` +12 +17, ցերեկը՝ +30 +35,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +21 +23, ցերեկը` +36 +38,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +12 +17, ցերեկը` +30 +35,