Պարզվել է Զովունի-Քանաքեռավան ճանապարհին վրաերթի հետևանքով մահացած երիտասարդի ինքնությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ պարզել են երեկ՝ օգոսոտսի 28-ին, Զովունի-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը:
Մահացածը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Զոհրաբ Սիմոնյանն էր:
Նաիրիի ոստիկանները, ճանապարհային ոստիկաններն ու քննիչները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են ենթադրյալ՝ վրաերթ կատարող և դեպքի վայրից հեռացած կասկածյալի ինքնությունը, այնուհետև Նաիրիի ոստիկանները տանում են բացատական աշխատանքներ, ինչի արդյունքում Նաիրիի ոստիկանություն է ինքնակամ ներկայանում Արագածոտնի մարզի բնակիչ, 24-ամյա Սարգիս Գրիգորյանը, ով այնուհետև ոստիկանության Նաիրիի բաժնից ներկայացվում է Նաիրիի քննչական բաժին: Քննիչի հանձնարարականով Mercedes-Benz Axor 4140 մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: