Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram теперь доступен на Wildberries!Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма
Политика

Կիրակնօրյա ֆելյետոն Ասֆալտի ու Ալենի, Խամյակի ու Խարեմի, ինչպես նաև հինգ-վեցերորդ տիեզերաժողովի մասին՝ գրված գիշերվա ժամը չորսից-հինգին. Ռուբեն Մելիքյան

Սկսենք նրանից, որ սա առաջին դեպքն է, որ տեքստը սկսում եմ գրել հենց վերնագրից։ Ու ճիշտն ասած՝ այս վերնագիրն ինձ այնքան է դուր եկել, որ անկախ գրվելիք տեքստի որակից՝ որոշել եմ այն պարտադիր հրապարակել։ Մեկ է, ինչպես ասում են, մարդիկ հիմա միայն վերնագրերն են կարդում ու էլ առաջ չեն գնում, ուստի կարող եմ համարել, որ այս ֆելյետոնը, իփսո ֆակտո, անպայման հաջողություն է ունենալու, որովհետև գիշերվա ժամը 4-ին ինձ այցելած այս վերնագիրը շատ լավն է - համարյա նույնքան լավը, որքան «Էրդողանը ծնկաչոք աղերսեց, որ Նիկոլը միայն հայերի հողերը վերցնի ու Թուրքիան չքանդի» կատարյալ («պեռֆեկտ») վերնագիրը։

Հա, լավ, հասկացանք՝ վերնագիրը լավն է։ Բայց ո՞րտեղից ես ձեզ համար հնարեմ տիեզերաժողով, էն էլ՝ «Հինգ-վեցերորդ»։ Ու այստեղ օգնության է հասնում մի հիանալի Աստվածաբան, ճիշտ է՝ քիչ մը Անաստված, բայց միևնույն է՝ հիանալի։ Ոչ թե՝ պարզապես հիանալի, այլ՝ գիտությունների դոկտոր։ Մի խորամիտ ու իմաստուն երիտասարդ, որ մարդկանց հաճոյանալու համար որոշել էր իրեն անգրագետի տեղ դնել ու էստեղ-էնտեղ նստում էր ու պնդում, որ մեր Եկեղեցին պետք է պարտադիր սրբացնի Մեսրոպ Մաշտոցին՝ ձև անելով, որ չգիտի, թե վաղուց սրբացրել է: Անգամ ստիպված եղավ ստեղից-ընդեղից արտագրելով՝ դոկտորական պաշտպանել։ Բա հո ինքը չէ՞ր գրելու։ Չէ, որ խորամիտ է ու իմաստուն - հո հարի՞ֆ չէ։

Ինչո՞վ օգնեց այդ փառավոր Աստվածաբանը։ Նրանով, որ էս վերջերս անընդհատ փորձում էր ռեկտոր դառնալ, ու վերջապես, հինգ-վեցերորդ անգամից՝ հաջողվեց։ Ջանդամ, թե ստիպված եղան խախտել բոլոր գրված ու չգրված օրենքները - զատո ստացվեց։

Ու այդ վեհաշուք Աստվածաբանին հիշելով՝ միանգամից հիշեցի, որ վեց հարյուր չգիտեմ որ թվին Տրուլ քաղաքում եվրոպական եպիսկոպոսները տիեզերաժողով են գումարել ու իրենց բան ու գործերը թողած՝ տրոլինգ են արել հայերիս ու 3 օրենք ընդունել մեր դեմ։ Թե բա՝ հայերը վատ սովորույթ են ձևավորել՝ քահանայի պաշտոնը հորից որդուն են փոխանցում՝ ընտրելու փոխարեն։ Թե բա՝ դա կոռուպցիա է, մի՛ արեք։

Հասկանու՞մ եք, դեռ վեց-հարյուր-եսիմ-որ թվին եվրոպացիները մեզ մեղադրել են կոռուպցիայի համար ու պահանջել են իշխանությունը հանձնել ժողովրդին։

Ու ահա վերջապես, ի կատարումն Տրուլի տիեզերաժողովի որոշումների՝ 2018 թվին մի քանի անբիծ արարած, որոնցից ոչ ոք, կրկնում եմ՝ ոչ ոք Թուրքիայի շպիոն չէր, որոշեցին վերջապես վերացնել Կոռուպցիան ու իշխանությունը հանձնել ժողովրդին, այսինքն՝ իրենք իրենց։

Դե իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր։ Ու իհարկե՝ «նախկինների» պատճառով էր հուզիչ։ Ասա՝ այ չարափառ «նախկիններ», ինչի՞ պատվիրակություն չուղարկեցիք Տրուլի վեհաժողովին։ Գոնե էդ անտեր բանաձևի մեջ մի քանի հայանպաստ փոփոխություն կմտցնեին ու սենց կրակը չէինք ընկնի։

Դե իսկ պատասխանը շատ պարզ է. ասֆալտ չկար, ո՞նց գնային։ Լափում էին ասֆալտի փողերը «նախկինները»։

Իսկ հիմա՝ ասֆալտ արդեն կա։ Ասֆալտի վրա քայլելով Գյումրիից Երևան հասած ու իշխանությունը վերցրած մարդիկ վերջապես որոշեցին, որ վե՛րջ պիտի տալ անասֆալտ կյանքին ու սկսեցին աջ ու ձախ ասֆալտ փռել։ Ու ի՞նչ է պարզվում։ Պարզվում է՝ էդ մարդկանց ընտանիքներում ասֆալտափռության բնատուր տաղանդով մարդիկ են եղել՝ տեղյակ չեն եղել։ Ու իհարկե «նախկինների» մեղքով է, որ տեղյակ չեն եղել։

Կարևորը՝ հիմա են տեղյակ, ու արդարությունը վերականգնվել է։ Ու ամենատաղանդավոր աստվածափուռը պարզվեց՝ Ալենի հարազատ եղբայրն է եղել՝ տեղյակ չի եղել։ Իսկ հիմա, դառնալով մի քանի ասֆալտասիրական ընկերության տնօրեն, հո՛ չի փռում ասֆալտը, հո՛ չի փռում…

Հայոց Ասֆալտի համբավը այնքան է տարածվել, որ հարևան-բարեկամ երկրի «ասֆալտասեր զինվորականների միությունը» որոշեց սեփական ոտքերով ստուգել Հայոց Ասֆալտի անզուգական որակը, ու 24 ժամով տեղաբաշխվեց Մ-2 մայրուղու Էյվազլուի հատվածում։ Էնքան հավանեցին Հայոց Ասֆալտը, որ որոշեցին նույն հատվածում մշտական պոստ դնել։ Որ ավտո չլինելու դեպքում՝ նորից դուրս գան ասֆալտի վրա ու ըմբոշխնեն դրա հակակոռուպցիոն պնդությունը։

Ավելին․․․