Ադրբեջանում համարում են, որ Հայաստանի այս որակի իշխանության պարագայում կարող են անընդհատ ճնշել և պարտադրել սեփական օրակարգը. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՊՆ-ն հաղորդում է Սոթքի դիրքերի հատվածում, գիշերը տեղի ունեցած 2 ժամ տևողությամբ ինտենսիվ փոխհրաձգության մասին։
Մեկ օր առաջ էլ ՊԲ-ն հաղորդեց Արցախի Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղությամբ իրականացված սադրանքի մասին, որի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։
Ագրեսիայի դրսևորումների աշխարհագրությունն ու բնույթը փոփոխվում են, իսկ նպատակը շարունակում է մնալ մեկը՝ մեծացնել ճնշումը Հայաստանի իշխանության վրա՝ կորզել առավելագույնը։