Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում ճանապարհի հսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները․ Կապանի համայնքապետ
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տեղեկացնում եմ,որ ժամը 20:00-ի դրությամբ, վերականգվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել:
Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները»:
Ավելին․․․