Հնդկաստանում վերջին 2 ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
Հնդկաստանը հայտնել է վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 46 759 նոր դեպքի մասին, որը վերջին երկու ամսում գրանցված ամենամեծ ցուցանիշն է:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս տվյալները հրապարակել է երկրի առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ վերջին մեկ օրում հիվանդությունից մահացել է 509 մարդ:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 32 649 947 մարդ, իսկ մահացածների թիվը հասել է 437 370-ի:
Ավելին․․․