5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆիլիպինների մոտ
Օգոստոսի 27-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ֆիլիպինների Մինդանաո կղզու մերձակայքում: Այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինստիտուտի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է ծովածոցում՝ Գլանի մունիցիպալիտետից, որի բնակչությունը կազմում Է շուրջ 118 հազար, 28 կիլոմետր դեպի հարավ-արևելք: Օջախն ընկած Է եղել 63 կիլոմետր խորության վրա:
Ավելին․․․