Երևանում 22-ամյա վարորդը Opel Vectra-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել մեկ այլ Opel-ի. հետիոտնը տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 27-ին, մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Ավանդական բժշկության համալսարան-գիտաբժշկական կենտրոնի հարևանությամբ, Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արտավազդ Անդրեասյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 55-60 տարեկան դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի, ապա բախվել Երևանի բնակիչ՝ 63-ամյա Աշոտ Ադամյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենային։