ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց, ծեծկռտուք սկսվեց, պատգամավորները միմյանց հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրին. դարձյալ ընդմիջում հայտարարվեց (տեսանյութ)
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կրկին իրավիճակը լարվեց:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս անգամ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, երբ պատգմավորներից մեկը տեղից սկսեց արձագանքել Վահե Հակոբյանին, իր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. «արա-ն դու ես, այ տվար»:
Այդ արտահայտությունից հետո նորից խորհրդարանում իրավիճակը թեժացավ:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին ընդմիջում հայտարարեց: