Գունավոր մետաղների գները՝ ըստ LME-ի
Լոնդոնի մետաղների բորսայի օգոստոսի 24-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 1.47%-ով և կազմել 2627.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.91%-ով և կազմել 9305.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 2284.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.87%-ով և կազմել 19063.00 դոլար, անագի գինն աճել է 0.21%-ով և կազմել 32703.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.14%-ով և կազմել 2981.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 43233.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51500.00 դոլար: