Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի թիրախներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ հրկիզիչ սարքերով օդապարիկներ իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան: Այդ մասին հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ոչ այնքան վաղուց ՑԱԽԱԼ-ի կործանիչները գրոհել են Հան-Յունիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրամասի, ինչպես նաև Ջաբալա տանող թունելի մուտքի վրա: Նաև հարված Է հասցվել ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա արձակման հրապարակին, որը գտնվում Է Սաջայի քաղաքացիական տների և դպրոցների հարեւանությամբ»,-ասվում Է զինվորականների հաղորդագրության մեջ:
Ավելին․․․