Պենտագոնում հայտնել են, որ Աֆղանստանից տարհանման գործընթացում ներգրավված է 18 ինքնաթիռ
ԱՄՆ իշխանություններն Աֆղանստանից տարհանման համար այս պահին ներգրավել են 18 ինքնաթիռ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Պենտագոնում հերթական ճեպազրույցի ժամանակ գեներալ Հենկ Թեյլորը, ով, մասնավորապես, պատասխանատու է Աֆղանստանի մայրաքաղաքից մարդկանց տարհանման ժամանակ ԱՄՆ-ի լոգիստիկայի հարցերի համար:
Թեյլորը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմը որոշում էր կայացրել քաղաքացիական ավիացիան գործի դնել Աֆղանստանից մարդկանց դուրս բերելու համար:
«Այս պահին ներառված է 6 առևտրային ընկերության 18 ինքնաթիռ: Քաբուլի օդանավակայանից տարհանման հարցում, ինչպես նախկինում, տրվում է ռազմական ինքնաթիռներին»,- ասել է ամերիկացի գեներալը: