«Չի կարելի անտեսել համաշխարհային խաղացողների միջև խորացող հակասությունները». Լավրովը ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները համեմատել է «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները համեմատել է «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի հետ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, նախարարը նման կարծիք է հայտնել Magyar Nemzet հունգարական թերթին տված հարցազրույցում:
Լավրովի խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը ներկա պահին հեռու են առճակատման ցածրագույն կետից, որը դիտվում էր «Կարիբյան ճգնաժամի» ժամանակ 1962 թվականին, երբ կողմերը հայտնվել էին միջուկային պատերազմի շեմին: «Աշխարհում այսօր տիրող ռազմաքաղաքական իրադրությունը և՛ նմանություն ունի «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի հետ, և՛ մեծ սկզբունքային տարբերություններ, սակայն չի կարելի անտեսել հակասությունները հիմնական համաշխարհային խաղացողների միջև, որոնք ցավալիորեն շարունակում են խորանալ»,- ասել է Լավրովը:
Լավրովը հայտարարել է, որ դրա պատճառներից մեկը դարձել է Ռուսաստանի և Չինաստանի զարգացումը զսպելու Միացյալ Նահանգների ցանկությունը: Նրա կարծիքով՝ այդ քաղաքականության մի մասը սպառազինման վերահսկման ոլորտում պայմանավորվածությունների համակարգի միակողմանի ապամոնտաժումն է, ինչպես նաև ԱՄՆ ուժային հնարավարոությունների հարստացումը ռազմական գործողությունների եվրոպական և խաղաղօվկիանոսյան թատրոնում:
Ավելին․․․