31–ամյա դատավորը 30 հազար դոլար փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը ավելի քան 30 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Այսպես, երիտասարդ դատավորը հայտարարագրել է 14 միլիոն 823 հազար դրամ փոխառություններ: Դրամական միջոցները կազմել են 4 միլիոն դրամ: Դե իսկ տարեկան եկամուտները կազմել են 18 միլիոն 430 հազար դրամ և ստացվել 5 միլիոն 702 հազար դրամ աշխատավարձից և 12 միլիոն 727 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Ամուսինը՝ Արթուր Տոնոյանը, հայտարարագրել է 1 միլիոն դրամ և 20 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները ստացվել են 5 միլիոն 19 հազար դրամ աշխատավարձից և 292 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:
Ինչպես տեղեկանում ենք Համբարձումյանի պաշտոնական կենսագրությունից՝ նա բավական երիտասարդ է՝ 31 տարեկան: Վարչական դատարանի դատավոր է նշանակվել, երբ եղել է ընդամենը 27 տարեկան:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում