Դատավոր Զարիկյանն ու իր կինը միասին ավելի քան 20 միլիոն դրամ փոխառություններ ունեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը նախորդ տարի 3 միլիոն դրամով «MERCEDES–BENZ C240» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Զարիկյանը հայտարարագրել է 11 միլիոն 631 հազար դրամ փոխառություններ և 8 միլիոն 200 հազար դրամ, 35 հազար ամերիկյան դոլար ու 25 հազար եվրո դրամական միջոցներ: Նրա տարեկան եկամուտները կազմել են 16 միլիոն 766 հազար դրամ և ստացվել 8 միլիոն 990 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից, 6 միլիոն 311 հազար, 1 միլիոն 130 հազար, 253 հազար, 45 հազար և 34 հազար դրամ աշխատավարձերից:
Կինը՝ Մարինա Քալաշյանը, հայտարարագրել է 9 միլիոն դրամ փոխառություններ և 17 միլիոն 800 հազար դրամ ու 6 հազար 500 ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Պաշտոնյայի կնոջ տարեկան եկամուտները կազմել են 1 միլիոն 481 հազար դրամ և ստացվել 442 հազար դրամ աշխատավարձից ու 1 միլիոն 38 հազար դրամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում