Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
uncategorized

Իրանագետ Գոհար Իսկանդարյան. «Իրանն իր արտաքին քաղաքականությունը տանում է քսան տարվա ծրագրային պլանին համապատասխան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

– Իրանում այս օրերին տեղի են ունենում նախագահի ընտրություններ: Ինչպիսի՞ն կլինեն հայ–իրանական հարաբերությունները կախված այս կամ այն թեկնածուի ընտրվելուց:

– Հայ–իրանական հարաբերությունները իրենք իրենց զարգանում են: Իրանի Իսլամական Հանրապետությունը իր արտաքին քաղաքականությունը տանում է քսան տարվա ծրագրային պլանով: Այսինքն՝ նրանք ոչ թե ամեն տարի որոշում են, թե այս կամ այն երկրի հետ ինչպիսի քաղաքականություն պիտի վարեն, այլ շարժվում են պլանային քաղաքականությամբ: Կա քսան տարվա ծրագիր արտաքին քաղաքականության համար, որից որպես կանոն շեղումներ շատ քիչ են լինում:

Եվ անկախ նրանից նախագահ կընտրվի Հասան Ռոհանին, թե Էբրահիմ Ռաիսին՝ էական փոփոխություններ չեն լինելու: Հայ–իրանական հարաբերությունների մակարդակը բավական բարձր է հատկապես տնտեսական ոլորտում, որը, սակայն, կարիք ունի վերանայման ու ամրապնդման: Ես հույս ունեմ, որ Ռոհանիի ընտրվելու դեպքում դրանք կվերանայվեն և հայ–իրանական, հատկապես տնտեսական հարաբերությունները որակական նոր հարթության վրա կլինեն: Նրանք Հայաստանը դիտարկում են որպես բարեկամ երկիր, և այստեղ, որպես կանոն, փոփոխություններ չեն կարող լինել:

– Իրանը Հայաստանի հարևան միակ երկիրն է, որին կարելի է իսկապես բարեկամ համարել և որի հետ մենք ունենք նորմալ տնտեսական հարաբերություններ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Առաջին հերթին տարածաշրջանային խնդիրների հետ է կապված: Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է իր հարաբերությունները նաև Վրաստանի հետ խորացնել, սակայն վերջինս այդքան էլ հետաքրքրված չէ Իրանով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանն ու Իրանը ունեն այնպիսի անհաղթահարելի խնդիրներ, ինչպիսիք են կրոնական ու ազգային խնդիրները, Կասպից ծովի խնդիրը, որոնք խանգարում են այս երկրներին ավելի սերտ հարաբերություններ ունենալ միմյանց հետ:

Հայաստանի հետ նրանք չունեն այդ խնդիրները, և բնական է, որ բավական ակտիվորեն զարգանում են հայ–իրանական հարաբերությունները:

– Այս ընտրություններում հայկական համայնքը ինչ–որ դերակատարություն կունենա՞:

– Հայ համայնքն իհարկե մասնակցում է ընտրություններին: Բայց այն հստակ ասել է, որ չունի կոնկրետ թեկնածու, որի օգտին կոչ է անում ընտրել: Յուրաքանչյուր քաղաքացի խղճի մտոք է կատարել իր ընտրությունը:

– Ռոհանիի օրոք հայ համայնքում որոշակի փոփոխություններ եղե՞լ են:

– Բնականոն զարգացում է ունեցել հայ համայնքը: Բացի այդ Իրանի հայ համայնքը բավականին լավ վիճակում է գտնվում: Իրանի Ազգային Ժողովում մենք երկու պատգամավոր ունենք, ովքեր էլ ներկայացնում են հայ համայնքի խնդիրները, շահերը, Հայոց Ցեղասպանության հարցը: Սա նրանց ամենօրյա աշխատանքն է:

– Հայ համայնքի խնդիրներից որո՞նք են առաջնահերթ:

– Իրանում մենք շատ մշակութային կենտրոններ ու դպրոցներ ունենք: Իսկ այսօր բազմաթիվ հայկական դպրոցներ փակման եզրին են կանգնած դպրոցականների թվի կրճատման հետևանքով: Ինչպես ՀՀ–ից, այնպես էլ Իրանից հայերի մեծաքանակ արտագաղթ է տեղի ունենում, քանի որ շատ հայեր նախընտրում են ապրել եվրոպական երկրներում, ինչն էլ բերում է դպրոցականների թվի կրճատման:

– Թեկնածուներից որևէ մեկի նախընտրական ծրագրում Իրանում բնակվող փոքրամասնությունների կամ թեկուզ հայ համայնքի վերաբերյալ դրույթներ եղե՞լ են:

– Ռաիսիի ներկայացուցիչները այցելել են հայկական համայնք և այնտեղ ներկայացրել իրենց թեկնածուի ծրագրերը, դրանց մեջ ներառված կետերը: Բայց Իրանի հայ համայնքը որոշել է պահպանել չեզոքություն՝ թեկնածուներից ոչ մեկին չեն խոստացել, որ կընտրեն հենց իրեն:

– Այս ընտրությունները ինչպիսի՞ փոփոխությունների սկիզբ են լինելու Իրանում:

– Փոփոխությունն այն է, որ Ռոհանին ավելի լիբերալ քաղաքականության կողմնակից է և կփորձի առանց սուր ու կոշտ հայտարարությունների լուծել բոլոր տեսակի խնդիրները: Ռաիսին ավելի պահպանողական ներկայացուցիչ է, ով գտնում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությանը պետք է նմանապես պատասխան տալ:

– Իրանական կողմը հայ–ադրբեջանական խնդրին առհասարակ ինչպե՞ս է արձագանքում:

– Իրանը շատ է արձագանքել Ղարաբաղի խնդրին և միշտ էլ գտել է, որ այդ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ առանց ռազմական գործողությունների: Սակայն, միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալներով՝ երկու շաբաթ առաջ Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը շատ հետաքրքիր հայտարարություն արեց, ըստ որի՝ խնդիրը կարող է լուծվել նաև ազգերի ինքնորոշման տեսանկյունից: Կամ Իրանի իշխանություններում որոշակի փոփոխություն է տեղի ունենում, կամ սա ուղղակի Իրանի կողմից Ադրբեջանին ուղղված մեսիջ էր, քանի որ Ադրբեջանում վերջին շրջանում սկսել են քանդել իրանական մզկիթները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում