Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերվող հատվածում անդրադարձ կա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցին:
Ծրագրում նշված է, որ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։