Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 559, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 236 234 է, մահվան դեպքերինը՝ 5868
Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 559 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236 234-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4727 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1141 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5868-ի: