Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Общество

ԱԺ նոր նախագահ Արա Բաբլոյանի ընտանիքը (Ֆոտո)

ԱԺ նորընտիր նախագահը Արա Բաբլոյանն է, ով ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։

Wnews.am-ը ներկայացնում է ԱԺ նորընտիր նախագահին և իր ընտանիքը.

«Ես մեծացել եմ բժիշկների ընտանիքում, հայրս, մայրս, եղբայրս, ընդհանուր մթնոլորտը բժշկական էր: Դպրոցում ֆիզիկամաթեմատիկական առարկաներից շատ լավ էի, ընկերներս մտածում էին, որ ես կգնամ տեխնիկական գիտությունների ուղղությամբ, բայց ես միանշանակ ընտրեցի բժշկությունը»,-անդրադառնալով մասնագիտության ընտրությանը` նշում է Արա Բաբլոյանը:

Ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երևանում:

1971թ. ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Մանկաբույժ: 1989թ. երիկամի փոխպատվաստման մասնագիտացում է անցել Շվեյցարիայում և Բելգիայում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 2003-2005թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 2008-2012թթ.՝ ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ: Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի, Բելգիայի բժշկագիտության թագավորական ակադեմիայի անդամ:

1970թ. եղել է Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի ուրոլոգիական բաժնի բուժակ: 1971-1977թթ.` Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ և ուրոլոգ: 1977-1997թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, 1982-1990թթ.` Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է ուրոնեֆրոլոգիայի և մանկական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն: 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1997 թվականից ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 2002-2003թթ.` «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: 2003-2007թթ.՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2007 թվականից՝ գիտական ղեկավար:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ է:

Պարգևատրվել է ԵՊԲՀ 70- և 75-ամյակի ոսկե մեդալներով (2000 և 2005թթ., ՀՀ ԿԳՆ), Երևանի քաղաքապետարանի պատվոգրով (2005թ.), ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով (2005թ.), Հայ-ֆրանսիական հարաբերությունների և մասնագիտական համագործակցության զարգացման համար «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով /«Officier de I’Ordre National Du Merite»/ (2005թ., Ֆրանսիայի Հանրապետություն), «Մխիթար Հերացի» (2007թ.), «Համագործակցության ամրապնդման համար» (2007թ., ՀՀ ոստիկանություն), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Արա Բաբկոյանի կինը՝ Մանուշակ Երիցյանը, ևս մասնագիտությամբ բժիշկ է։

Նա ծնվել է Երևանում 1956թ. հունվարի 25-ին ինժեների և մանկավարժի ընտանիքում: 1973թ ոսկե մեդալով ավարտել է Երևանի Բելինսկու անվան դպրոցը, նույն տարում ընդունվել ԵրՊԲԻ: Գերազանցությամբ է ավարտել բուհը:

«1980 թվականին ընդունվել եմ աշխատանքի՝ որպես հոդաբան, Ֆիզիոթերապիայի և Կուրորտոլոգիայի Գիտահետազոտական Ինստիտուտ, ուր աշխատել եմ 19 տարի: Անցել եմ վերապատրաստումներ Առողջապահության Ազգային Ինստիտուտում՝ որպես թերապևտ, բժիշկ-ֆիզիոթերապևտ, ռևմատոլոգ: 1996թ. աշնանը Նյու-Յորքի Հայ Օգնության Ֆոնդի կողմից հովանավորվող ծրագրով անցել եմ 3-ամսյա վերապատրաստում Կոլումբիայի Համալսարանի Պրիսվետերյան Հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում», – նշում է նա:

Մանուշակ Երիցյանը 1999թ. ապրիլից առ այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնի տնօրենն է, որը «Արաբկիր» բժշկական համալիրի ամբուլատոր վերականգնողական բաժանմունքն է:

Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, 2015թ.-ից մինչ օրս ղեկավարում է Արաբկիր Բժշկական համալիրը-ԵԴԱԻ
ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահն է և Առողջապահության կազմակերպիչների միավորում ՀԿ խորհրդի անդամ:

«Դեռևս առաջին դասարանում էի, որ նկատեցի հայրիկիս բազմազբաղ առօրյան: Նա անընդհատ գործուղումների մեջ էր, ուստի մտածում էի խուսափել բժշկի մասնագիտությունը ընտրելուց: Ավելի հասուն տարիքում սակայն հասկացա, որ այլընտրանք չունեմ: Առաջին մասնագիտությամբ ատամնաբույժ եմ, աշխատելով մի քանի տարի՝ հասկացա, որ կազմակերպական հարցերն են ինձ առավել շատ հետաքրքրում, այդ էր պատճառը, որ երկրորդ մասնագիտություն ընտրեցի, ընդունվեցի ֆրանսիական համալսարան, պաշտանեցի թեզ՝ հիվանդանոցային կառավարման թեմայով: Սկզբում աշխատելով կամավոր, կարողացա ծրագրեր իրականացնել, որոնք թույլ տվեցին հիվանդանոցային համալիրի բաժնետերերին` ինձ տնօրեն ընտրելու մասին որոշում կայացնել: Մեկուկես տարի եղել եմ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ և հիմա նորից ղեկավարում եմ հիվանդանոցը»,-ընդգծում է Արման Բաբլոյանը:

Նա ունի երկու զավակ` Արան և Էմմին:

Արա Բաբլոյանի կրտսեր որդին՝ Սերգեյ Բաբլոյանը, ևս մասնագիտությամբ բժիշկ է։

1997-2003թթ. սովորել է և գերազանցությամբ է ավարտել Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկություն ֆակուլտետը: Բժշկական մայր բուհում Սերգեյ Բաբլոյանն անցել է օրդինատուրա մանկական վիրաբուժության գծով: 2008թ. նա «Արաբկիր» Բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի բաժանմունքի մանկական վիրաբույժ է:

«Ես աշխատում եմ հիմնականում երեխաների հետ: Բայց պետք է ընդգծեմ, որ մենք ունենք նաև Հայաստանում միակը համարվող երիկամի փոխպատվաստման ծրագիր, որը վերաբերում է նաև մեծահասակներին: Երեխաների հետ շփումն առավել բարդ է, քանի որ որպես կանոն, փոքրիկները վախենում են սպիտակ խալաթ կրողներից, բայց այն դրական լիցքերը, որ ստանում ես երեխային բուժելուց հետո, ինձ առավել մեծ էներգիա է փոխանցում, որը նպաստում է նրանց հետ բժշկի աշխատանքի արդյունավետությանը: Ընդհանրապես բժիշկ դառնալու իմ ցանկությունը և կարող եմ ասել որոշումը վաղ մանկական շրջանից է: Մանկուց երեխաների բժիշկ դառնալու ցանկությունս եղել է: Միշտ տեսնելով, թե ինչքան կարևոր գործ է անում բժիշկը, ինչ դեր ունի բժշկությունը, ես համոզվել եմ իմ մասնագիտական ընտրության մեջ: Հայրիկց սովորել եմ լինել բարի, առավելագույն աշխատասեր, անել առավելագույնը հանուն հիվանդի ապաքինման»,-այս գաղափարն է ընկած Սերգեյ Բաբլոյանի բժշկական աշխատանքի հիմքում: