Թալիբները կրակ են բացել Ասադաբադում հավաքված ցուցարարների ուղղությամբ. կան զոհեր
«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները հրաձգություն են իրականացրել Կունար նահանգի Ասադաբադ քաղաքում Աֆղանստանի Անկախության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, կրակոցների հնչելուց հետո հանրահավաքի մասնակիցների միջև հրմշտոց է սկսվել: Առնվազն 5 մարդ է մահացել, մոտ երկու տասնյակն էլ վնասվածքներ է ստացել:
Ականատեսների խոսքով՝ փողոցում հավաքված էին սև-կանաչ-կարմիր դրոշով մարդիկ, և ինչ-որ պահի կրակոցի ձայներ են լսվել: Ցուցարարների շրջանում ևս զինված մարդիկ են եղել: Կրակոցների ֆոնին հավաքվածներից շատերը փորձել են հեռանալ և թաքնվել մոտակա շենքերում:
Ավելին․․․