ՊՆ-ն մանրամասներ է հայտնում 3 զինծառայողների մահվան դեպքի առթիվ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 19-ին մարտական հենակետում 3 հայ զինծառայողի դի հայտնաբերելու դեպքի մասին:
Մամուլում շրջանառվող` դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով այս պահին ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում: