Վատ լուր սահմանից
Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Հայտնաբերվել է ևս 6 աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են «Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո» ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։