«Չենք ցանկանում իշխանության մենաշնորհ ունենալ երկրում». «Թալիբան»
«Թալիբան» արմատական շարժումը հավաստիացրել է, որ մտադրություններ չունի Աֆղանստանում մենաշնորհացնել իշխանությունը: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտարարել է Կատարում թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք («Թալիբան» շարժումը) չենք ցանկանում իշխանության մենաշնորհ ունենալ երկրում»,- նշել է Շահինը, որի խոսքը մեջբերում է Աֆղանստանի Khaama Press գործակալությունը: Նա հավելել է, որ «հենց այդ պատճառով է «Թալիբան»-ը ձգտում Աֆղանստանում կազմելու ներառական իսլամական կառավարություն»:
Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը հայտնել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը, Ազգային հաշտության բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան և Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարը բանակցություններ են վարում «Թալիբան»-ի ղեկավարության հետ երկրում խաղաղության և կայունության հասնելու շուրջը:
Ավելին․․․