Սահմանամերձի կարգավիճակում հայտնված բնակավայրերի մոտ ամրաշինական աշխատանքներից բացի պետք է ապաստարաններ կառուցել․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածում ապաստարանների կառուցման անհրաժեշտությանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Պատերազմի ողբերգական և դրան հաջորդած խայտառակ գործընթացի հետևանքով Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում։
Բացի սահմանային հատվածում նախատեսված ամրաշինական աշխատանքներից և կանոնավոր կերպով մարտական հերթապահության իրականացումից, անհրաժեշտ է ապաստարաններ կառուցել։
Եթե կան դրա համար նախատեսված վայրեր, ապա դրանք պետք է կարգի բերել, կահավորել/լրակահավորել, եթե չկան կամ տարրական նորմերին չեն համապատասխանում, ապա արագ պետք է զրոյից կառուցել։
Ավելին․․․