Ուզբեկստանում հայտնել են երկիր աֆղան քաղաքացիական անձանց և զինվորականների ներթափանցման մասին
Շուրջ 160 աֆղան քաղաքացիական անձ և կառավարական ուժերի զինծառայողներ անօրինական կերպով Ամուդարյա սահմանային գետով ներթափանցել են Ուզբեկստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտնել է նաև, որ օգոստոսի 15-ին Աֆղանստանի «Embraer» և Ուզբեկստանի ՄԻԳ-29 ինքնաթիռները իրար են բախվել իրենց երկրի երկնքում, օդաչուները ողջ են, նրանք հասցրել են ինքնանետվել:
Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբները սկսեցին հարձակվել խոշոր քաղաքների վրա: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը:
Ավելին․․․