Ով և ինչպես կպատասխանի Ալիևին. Նիկոլը չկա՝ զբաղված է, չգիտի ինչ պատասխանի, իրեն չի հետաքրքրում. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Ընդդիմությունը պարտավոր էր/է արձագանքել Ալիևի հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, նոր օրակարգ առաջ քաշեց՝ իր նոր ռիսկերով և ձևավորվող նոր իրողություններով։ Նիկոլը չկա՝ զբաղված է, չգիտի ինչ պատասխանի, իրեն չի հետաքրքրում և այլն, չգիտեմ ինչ պատճառներով, բայց չկա։ Նրա գործողությունները վաղուց արդեն չեն տեղավորվում տրամաբանության մեջ, և այստեղ ոչինչ անել չենք կարող։ Բայց ընդդիմության պարագայում հարցն այլ է։