Թալիբների և իրանական ուժերի միջև սահմանային բախման լուրը կեղծ է. Tasnim
Իրանի անվտանգության ուժերի աղբյուրները հերքել են տեղեկությունն առ այն, որ թալիբների և իրանական ուժերի միջև ռազմական բախումներ են տեղի ունեցել Աֆղանստանի հետ ընդհանուր սահմանին:
Tasnim գործակալության հետ զրույցում անվտանգության աղբյուրները կտրականապես հերքել են «Իսլամ Քալա» սահմանային անցակետում թալիբների և իրանցի սահմանապահների միջև հնարավոր ռազմական բախումների մասին ԶԼՄ-ների տեղեկությունները:
Աղբյուրների փոխանցմամբ՝ թալիբների անդամներից մեկը սխալմամբ հատել էր սահմանը և մտել Իրան, սակայն իրանցի սահմանապահները նրան տեղեկացրել են կանոնների և սահմանների մասին՝ նախքան կիրակի օրը նրան «Թալիբան»-ին հանձնելը:
Ավելին․․․