Մինչ իշխանություն-ընդդիմություն դիսկուրսի թեման պատգամավորների օժիտն ու բոթասի արժեքն է, Ալիևը նոր նախապայման է դրել՝ Հայաստանն Արցախը պիտի ճանաչի Ադրբեջանի կազմում․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Ալիեւը հաճելիորեն զարմացած է հայաստանյան ընտրություններից եւ հորդորում է Ռուսաստանին չհարամել հայ ժողովրդի իդիլիան
Մինչ իշխանությունն ընդդիմության հետ բենդերյան սկզբունքով պաշտոններն են բաժանում,
Բաքվից, նավթից բացի, սահմանային նոր բախումների եւ էսկալացիայի հոտ է գալիս։
Իլհամ Հեյդարովիչը համառորեն չի հասկանում, թե ինչո՞ւ է Շոյգուն խոսում Հայաստանին նոր սպառազինություն մատակարարելու մասին, երբ, ինչպես իր վերջին հարցազրույցում ասել է Ալիեւը՝ «Պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ բան, երբ պետությունը պարտության, կապիտուլյացիայի տարած ղեկավարը ընտրվել է»։
Ու հիմա Ալիեւը ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչի՞ է Ռուսաստանն ուզում զինել մի երկիր, որի թե՛ քաղաքական ղեկավարությունն ու թե՛ անսահման հպարտ ժողովուրդը պատերազմի հետեւանքների հետ կապված որեւէ պրետենզիա չունեն։
Եւ հիմա՝ քանի դեռ իշխանություն-ընդդիմություն դիսկուրսի թեման պատգամավորների օժիտն ու բոթասի արժեքն է, Ադրբեջանը՝ դեմարկացիա-դելիմիտացիայի պահանջներին նոր նախապայման է գումարել՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը պիտի ճանաչի Ադրբեջանի կազմում։
Բայց դա եւս դեռ այս պատմության ողջ հմայքը չէ։ Ալիեւը հետեւողականորեն նշում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ զուգահեռաբար պահանջելով ոչ միայն հայկական զորքի ամբողջական դուրս բերում Արցախից, այլեւ Հայաստանին ռուսական զենքի մատակարարման բացառում։
Այսպիսով՝ Ալիևը սպառնում է Հայաստանին ու զուգահեռաբար շանտաժ անում Մոսկվային՝ չզինել Հայաստանն ու չսասանել պատերազմում պարտությունը որպես անխուսափելի կարմա մեր «ջեբը» գցած ժողովրդի հավաքական համոզմունքը։
Ավելին․․․